1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

30.09.2021 10:25 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Սեպտեմբերի 30-ին, ժամը 00.30-ին, Երևանի Լեոյի և Սարյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 15-ին, ժամը 09.30-ին, Երևանի Մազմանյան փողոցում իրար են բախվել «Ֆորդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով սեպտեմբերի 29-ին բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 29-ին, ժամը 19.35-ին, Երևանի Հալաբյան և Աբելյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հոնդայի» 3-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 11.50-ին, հիվանդանոց բուժօգնության տեղափոխված 13-ամյա տղան հայտնել է, որ վնասվածքները ստացել է սեպտեմբերի 27-ին, ժամը 11.00-ին, Երևանի Քրիստափորի փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում անհայտ մեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 29-ին, ժամը 19.20-ին, Երևանի Խորենացու փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 29-ին, ժամը 14.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Իսակովի պողոտան Մոնթե Մելքոնյան փողոցին միացնող հատվածի եզրաքարերին և էլեկտրասյանը. 8 ամսական ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 13.30-ին, Երևանի Պ. Սևակի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 18.10-ին, Երևանի Հասրաթյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 72-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 28-ին, ժամը 21.15-ին, Երևանի Հասրաթյան փողոցում իրար են բախվել «Օպել», «Լեքսուս», «Աուդի» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելներից» մեկի 30-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը,«Լեքսուսի» 26-ամյա վարորդը ու երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 29-ին, ժամը 16.20-ի սահմաններում, Էջմիածին-Մասիս ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Ֆորդ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 29-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Էջմիածին-Երևան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ- 2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 15-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 29-ին, ժամը 18.05-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին և հայտնել է, որ Արմավիր-Երևան ճանապարհին՝ Մրգաշատ գյուղի հատվածում, տեղի է ունեցել վրաերթ:
Պարզվել է, որ ժամը 17.45-ի սահմաններում Արմավիր-Երևան ճանապարհի 4-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 18-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 29-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա աղջկա և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Սեպտեմբերի 29-ին, ժամը 19.45-ի սահմաններում, Սիսիանի Սիսական փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել մոտոցիկլի, ինչի հետևանքով մոտոցիկլը բախվել է կայանված «Պորշ» մակնիշի ավտոմեքենայի. «Միցուբիշին» առաջանալով՝ բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի. 23-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: