ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

30.11.2021 11:32 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Նոյեմբերի 29-ին, ժամը 05.20-ին, հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա քաղաքացի, որին անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել Երևանի
Բագրատունյաց և Չեխովի փողոցների խաչմերուկում:
Պարզվել է, որ քաղաքացուն վրաերթի էր ենթարկել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի 27-ամյա վարորդը, որը ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 29-ին, ժամը 15.30-ին, Երևանի
Նորագավիթի 1-ին փողոցում իրար են բախվել «Միցուբիշի» մակնիշի մեքենա և ավտոբուս. ավտոբուսի 74-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 28-ին, ժամը 23.05-ին, Երևանի
Նար-Դոսի և Ռոստոմի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ . «Մերսեդեսի» 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 29-ին, ժամը 11.30-ին, Երևանի Նուբարաշենի խճուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 29-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 72-րդ կմ-ին իրար են բախվել «ՄԱՆ» և «Ֆորդ» ավտոմեքենաներ. «Ֆորդի» 26-ամյա վարորդը եւ 23-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 29-ին, ժամը 12.45-ին, Արագածոտնի մարզի Սադունց գյուղում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 30-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհին իրար են բախվել «Իսուզու» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎի» 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 29-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 31-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 55-ամյա վարորդը և 61-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 29-ին, ժամը 14.10-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ» մակնիշի ավտոմեքենայի. «Միցուբիշի Պաջերոյի» 57-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Նոյեմբերի 29-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 123-րդ կմ-ին «Օպել Կոմբո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: