Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Մարտի 30-ին, ժամը 12.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 29-ին, ժամը 21.20-ին, Երևանի Էրեբունու և Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 64-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 29-ին, ժամը 14.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Հունդաիի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 30-ին, ժամը 12.00-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում իրար են բախվել «Օպել», «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ և մոպեդ. 35-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 30-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Վարդենիսի Սոթքի ոսկու հանքի լցակայանի տարածքում «ԲելԱԶ» բեռնատարը հետընթաց կատարելիս բախվել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային. «Միցուբիշիի» 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 30-ին, ժամը 01.50-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 10-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել. 28-ամյա վարորդը և 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Մարտի 30-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գեղադիր գյուղում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: