1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

31.05.2016 15:22 ՃՏ պատահարներ

Մայիսի 30-ին, ժամը 22-ին, Երևանի Խորհրդարանի փողոցի, Մաշտոցի պողոտայի և Հաղթանակ կամրջի խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես-Բենց»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 31-ին, ժամը 00.05-ին, «Լինքոլն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 6 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել մի տղամարդու, ով վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 29-ին, ժամը 21.30-ին, Երևանի Միկոյան փողոցի թիվ 122/10 շենքի մոտ իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի 5 ուղևորները և «Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 30-ին, ժամը 10.25-ին, վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է դիմել 42-ամյա քաղաքացուհի և հայտնել է, որ վնասվածքները ստացել է մայիսի 24-ին, ժամը 16-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 30-ին, ժամը 22.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Ծիծեռնակաբերդի խճուղում վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, ով մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 30-ին, ժամը 14.05-ին, հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել 8-ամյա աղջիկ, ում ծնողը հայտնել է, որ երեխան վնասվածքը ստացել է Ջրվեժի տարածքում ավտովթարի հետևանքով:

***

Մայիսի 30-ին, ժամը 21.15-ին, «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Քոչինյան փողոցում վրաերթի է ենթարկել 64-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 30-ին, ժամը 21.25-ի սահմաններում, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի Մարմարաշեն գյուղի հատվածում բախվել է «ԿամԱԶ» բեռնատարի:
«Օպել-Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: