ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

31.05.2022 12:36 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Մայիսի 30-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Երևանի Եղվարդի խճուղում «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Ռենոյի» ավտոքարշակին. «Շկոդայի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 30-ին, ժամը 04.35-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց դիմած 43-ամյա քաղաքացին հայտնել է, որ Երևանի Մանթաշյան փողոցում անհայտ մեքենայի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 30-ին, ժամը 11.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Ռովեր» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը. 54-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 30-ին, ժամը 16.00-ին, Երևանի Շերամի և Օհանովի փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն» մանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 72-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 30-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «Ման» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 30-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ճանապարհին՝ Դաշտ գյուղի հատվածում, իրար են բախվել «ԶԻԼ» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Մայիսի 30-ին, ժամը 17.10-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 194,5-րդ կմ-ին իրար են բախվել երկու «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: