Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Հոկտեմբերի 30-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ճանապարհի 63-րդ կմ-ին իրար են բախվել «Լեքսուս» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Լեքսուսի» 43-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 39-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 21-ամյա վարորդը և 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արևաշատ գյուղում «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 19-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Վանաձորի Վարդանանց փողոցում «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 13.05-ին, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում «Մերսեդես C180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 56-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 29-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին՝ Մարալիկ-Լանջիկ հատվածում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել. 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 30-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Տավուշի մարզի Մ4 մայրուղում՝ Կիրանց բնակավայրի սկզբնամասում, իրար են բախվել «Մերսեդես» և «Պեժո» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել. «Պեժոյի» 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: