ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ մայրաքաղաքում և հանրապետության ավտոճանապարհներին

03.11.2014 12:59 ՃՏ պատահարներ

Նոյեմբերի 1-ին, ժամը 09.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 2 հասցեի դիմաց «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է սյանը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 1-ին, ժամը 20.30-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 1-ին, ժամը 14.00-ին, Երևանի Աճառյան փողոցում՝ բենզալցակայանի դիմաց, իրար են բախվել «ԲՄՎ», «Մերսեդես Բենց», «ՎԱԶ-2115» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 1-ին, ժամը 17.00-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 22/4 հասցեի դիմաց «ՎԱԶ-21154» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21121» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21154»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Նոյեմբերի 1-ին, ժամը 23.40-ին, Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 12 հասցեի մոտ «Աուդի» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21074»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 1-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհի 47-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես Բենց»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***

Նոյեմբերի 1-ին, ժամը 20.25-ի սահմաններում, Էջմիածին-Ոսկեհատ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «Մերսեդես» -ը բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի վտոմեքենայի:
«Նիսան»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 2-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Վանաձորի Երևանյան խճուղու թիվ 103/Ա հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես E-230» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես E-230»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 2-ին, ժամը 20.20-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նար-Դոսի փողոցում վրաերթի է ենթարկել 60-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 2-ին, ժամը 12.00-ին, «Լեքսուս RX» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 141/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 76-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 2-ին, ժամը 20.10-ին, Երևանի Քոչարյան փողոցի թիվ 27 ավտոտնակի դիմաց «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի, իսկ վերջինս էլ՝ ճամփեզրի բետոնե սյանը:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 3-ին, ժամը 00.20-ին, Երևանի Գայի և Բադալ Մուրադյան փողոցների խաչմերուկում «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի և դուրս եկել կանաչապատ գոտի:
«Սուզուկի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 2-ին, ժամը 13.40-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում` Քանաքեռի 1-ին նրբանցքի թիվ 7/3 տան մոտ, իրար են բախվել «Նիսան Պայտֆանդր», «Ֆորդ» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆորդ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 2-ին Երևանի Հ. Ներսիսյան փողոցում անհայտ տաքսի ավտոմեքենայի վարորդի կողմից կտրուկ արգելակելու հետևանքով 51-ամյա ուղևորուհին ստացել է վնասվածքներ և բուժօգնության դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 2-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 29,9 կմ-ին «ՎԱԶ-21065» մակնիշի ավտոմեքենան բախվել է աջ կողնակում կայանված «ԶԻԼ130» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին, որից հետո՝ նույն հատվածում կայանված «ԶԻԼ-ՄՄԶ» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին:
«ՎԱԶ-21065»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 2-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն Ջետտա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 2-ին, ժամը 19.40-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 28-րդ կմ-ին «Նիսան Ալմերա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Նոյեմբերի 2-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 27-ամյա երիտասարդ: Ըստ վերջինիս մոր հայտարարության՝ որդին մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը Երևան-Սևան ճանապարհի Հրազդան-Չարենցավան հատվածում՝ իրեն պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով վթարի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: