Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Հոկտեմբերի 4-ին, ժամը 07.30-ին, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 35/2 հասցեի դիմաց բախվել է կանաչապատ գոտու մայթեզրին, ինչի հետևանքով 1987 թ. ծնված Էրիկ Ա.-ն բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Էրիկ Ա.-ն՝ ոգելից խմիչք օգտագործած վիճակում:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 23.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու և Թբիլիսյան նրբանցքի խաչմերուկում «ԲՄՎ-323» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«ԲՄՎ-323»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 12.00-ին, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մալաթիայի փողոցի թիվ 45 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 16.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում «Գրանդ Շերոկի» մակնիշի ավտոմեքենա է բախվել փողոցի միջնամասի բետոնյա պատնեշին:
Վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 21.30-ին, Երևանի Հովնաթանի և Բատիկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի ուղևորը, «Օպել»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 15.30-ին, Երևանի Ն.Ստեփանյան փողոցի թիվ 8 հասցեի դիմաց իրար են բախվել «Շևրոլետ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 21.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Թևոսյան փողոցի թիվ 5 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 48-ամյա կնոջ, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 16.15-ին, Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 30/1 հասցեի մոտ «Հունդայի» մակնիշի մոտոցիկլետ է բախվել մայթեզրին, ինչի հետևանքով վարորդը վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 35-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի», «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Արարատի ՈԿՖ բանավանի հատվածում «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 03.00-ին, Վանաձորի Լոռվա խճուղու թիվ 1 հասցեի մոտ «Ինֆինիտի QX-4» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարի 27-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Օպել Վեկտրա G» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Վեկտրա G»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 4-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջևանի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 49-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 17.00-ին, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Այգեստանի 11-րդ փողոցի թիվ 237/10 տան դիմաց վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 17.30-ին, անհայտ մակնիշի, թիվ 26 երթուղային տրանսպորտի վարորդը Երևանի Նորքի Այգիների թիվ 202 տան դիմաց կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 33-ամյա ուղևորուհին վայր է ընկել սրահում և վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 19.00-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 196 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 57-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 17.30-ին, «ՕՊԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դիմաց Տիգրան Մեծի պողոտայի 23/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 5-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 03.00-ին, Երևանի Կասյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենա բախվել է մայթեզրին, այնուհետև ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 18.30-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի և Միքայելյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացուհու և տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 15.20-ին, Երևանի Թևոսյան փողոցի թիվ 7 հասցեի դիմաց «Նիսան» մակնիշի ավտոմեքենա է բախվել մայթեզրի քարին, որից հետո դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել կանաչապատ գոտում, կոտրել ծառերը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 21.00-ին, Երևանի Գայի պողոտայի և Մոլդովական փողոցի խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է բախվել կրպակի, կոտրել այն, այնուհետև շարունակել է ընթացքը և կանգ է առել Գայի պողոտայում:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 22.00-ին, Երևանի Աճառյան փողոցում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի, որից հետո դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել Առինջ գյուղի կամրջի պատին:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 15.10-ի սահմաններում, Արարատի մարզի Ազատավան գյուղում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շրջվել Ազատ գետը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 20.50-ի սահմաններում, «ԳԱԶ-3102» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիրի Երևանյան փողոցի թիվ 20 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանու և 35-ամյա կնոջ ու տեղափոխել նրանց հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Ժուկ Ա 06» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Նարեկացու փողոցի թիվ 35 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 3 քաղաքացիների, ինչի հետևանքով վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 11.30-ին, ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունից ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 00.50-ին, Ստեփանակերտ քաղաքի հիվանդանոցից հաղորդվել է, որ «աջ անրակի փակ կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 26-ամյա երիտասարդ:
Պարզվել է, որ երիտասարդը մարմնական վնասվածքը ստացել է հոկտեմբերի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Տեղ-Ստեփանակերտ ճանապարհի 2-ից 3-րդ կմ հատվածում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Հոկտեմբերի 5-ին, ժամը 18.30-ին, «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ջուջևան-Բաղանիս ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: