1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

05.02.2022 13:11 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Փետրվարի 4-ին, ժամը 17.35-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Տ. Պետրոսյան և Փիրումյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 34-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 4-ին, ժամը 23.40-ին, Երևանի Լենինգրադյան փողոցում իրար են բախվել «Տոյոտա», «Օպել» և «Նիսան» մակնիշի մեքենաներ. «Նիսանի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 4-ին, ժամը 15.35-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Իսուզու» բեռնատարը և «Ինֆինիտի» մակնիշի մեքենան, որի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 4-ին, ժամը 19.10-ին, «ՎԱԶ-212140» մակնիշի մեքենան Երևանի Էրեբունու և Աթոյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 54-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 3-ին, ժամը 18.37-ին, Երևանի Օրբելու փողոցում իրար են բախվել «Նիսան», «Մերսեդես», «Օպել» և «Դեյվու» մակնիշի մեքենաներ. վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 4-ին, ժամը 20.15-ին «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 3-ին, ժամը 18.50-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում իրար են բախվել «Մերսեդես», «Տոյոտա» և «Մազդա» մակնիշի մեքենաներ. «Մազդայի» վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 4-ին, ժամը 12.55-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Ամերիկյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ռենո», «Մազդա», «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ. «Ֆոլքսվագենի» ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Փետրվարի 5-ին, ժամը 01.20-ի սահմաններում, Ծաղկաձոր քաղաքի Սարալանջի փողոցում «ԲՄՎ» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 4-ին, ժամը 11.40-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում իրար են բախվել «Նիվա» և «ԳԱԶել» մակնիշի մեքենաներ.«Նիվայի» վարորդը և «ԳԱԶելի» ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

*** 

Փետրվարի 4-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 26-րդ կմ-ին «Մերսեդես Ե190» մակնիշի մեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին. 63-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: