Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում
Փետրվարի 12-ին, ժամը 15.55-ին, Երևանի Ալեք Մանուկյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Փետրվարի 23-ին, ժամը 15.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել են, որ վրաերթի հետևանքով բուժօգնության տեղափոխված 33-ամյա Լիանա Դանիելյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
Փետրվարի 12-ին, ժամը 10.15-ին, Երևանի Խանջյան փողոցում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 12-ին, ժամը 15.55-ին, Երևանի Ալ. Մանուկյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 12-ին, ժամը 17.45-ին, Երևանի Սարալանջի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին. 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 11-ին, ժամը 23.00-ին, Երևանի Անդրանիկի փողոցում «ԳԱԶ-225000» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացու, ապա մեքենան բախվել է «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի. վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 12-ին ժ.16.20-ի սահմաններում Երևան-Արմավիր ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի 62-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 12-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Վանաձորի Բաղրամյան պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի և իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 12-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում «Շեվրոլե Ոլտ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակաշարին և հայտնվել տնամերձ այգում. 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 13-ին, ժամը 02.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմած 21-ամյա քաղաքացին հայտնել է, որ վնասվածքը ստացել է Հրազդան քաղաքի Շահումյան և Միքայելյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 13-ին, ժամը 01.40-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Տերյան փողոցում բախվել է գովազդային վահանակին. 32-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 12-ին, ժամը 09.20-ի սահմաններում, Կապանի Շինարարների փողոցում իրար են բախվել «Հունդայի» և «Նիսան Մաքսիմա» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդայիի» 53-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 12-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Անկախության փողոցում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հետընթաց կատարելիս հարվածել է փողոցը մաքրող 62-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 12-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Գորիս քաղաքի Արցախյան խճուղում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև կայանված «ԱՈՒԴԻ» մակնիշի ավտոմեքենայի. «ԱՈՒԴԻ»-ի 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 12-ին, ժամը 23.10-ին, Երևանի Երվանդ Քոչարի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 26-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 14-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Երևանի Երևանյան-Հ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ԳԱԶ-2401» մակնիշի ավտոմեքենաներ. «ԳԱԶ-2401»-ի 29-ամյա վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Փետրվարի 13-ին, ժամը 12.40-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի Սարալանջի փողոցում իրար են բախվել «Նիսան Իքստրաիլ» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Իքստրաիլի» 30-ամյա վարորդը, 31-ամյա ուղևորը, «ՎԱԶ-21063»-ի 60-ամյա վարորդը և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: