1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

27.06.2022 12:33 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

Հունիսի 25-ին, ժամը 19.20-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 23-ին, ժամը 18.15-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Լեքսուս» և երկու «Հունդաի» մակնիշի ավտոմեքենաներ. «Հունդաի» մեքենաներից մեկի 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով հունիսի 25-ին, ժամը 15.00-ին, տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 26-ին, ժամը 00.10-ին, Երևանի Սարալանջի և Տերյան փողոցների հատման մասում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. 20-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 25-ին, ժամը 17.00-ին, Երևանի Սևանի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 25-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Աշտարակ-Բյուրական ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 61-ամյա ուղևորը, «Մերսեդեսի» 42-ամյա վարորդն ու և 43-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 25-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան ճանապարհի 2-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 12-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 25-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 36-ամյա վարորդը և «Միցուբիշիի» 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 25-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 25-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 25-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 34-րդ կմ-ին՝ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի տարածքում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդեսի» 42-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 25-ին, ժամը 18.35-ի սահմաններում, Դալարիկ-Քարակերտ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21150» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 19-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 25-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Լոռու մարզի Քարկոփ-Ճոճկան ճանապարհին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 51-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 25-ին, ժամը 10.40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 109-րդ կմ-ին «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել առվակում. 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 25-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է 51-ամյա քաղաքացի: Պարզվել է, որ նրա վարած մոտոցիկլետը հունիսի 23-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Գնդեվանք-Ջերմուկ ճանապարհի 2,5-րդ կմ-ին բախվել է ճանապարհին թափված քարերին և կողաշրջվել:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 26-ին, ժամը 00.10-ի սահմաններում, M-16 ճանապարհի 40-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայի. «ԲՄՎ»-ի 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 26-ին, ժամը 04.17-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակին, այնուհետև կայանված «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի: «Տոյոտայի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 25-ին, ժամը 21.00-ին, Երևանի Շիրակի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 26-ին, ժամը 15.45-ի սահմաններում, Արտենի-Արագածավան ճանապարհի 1-ին կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել սյանը. 19-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 26-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Արարատի մարզի Մասիս գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21099» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 26-ին, ժամը 13.55-ին, Երևան-Մեղրի ճանապարհի 78-րդ կմ-ին՝ Տիգրանաշենի ոլորաններում, իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 59-ամյա ուղևորը և «Տոյոտայի» 57-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 26-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Այգևան գյուղի սկզբնամասում «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարե հենասյանը. 13-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 26-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 50,5-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 21-ամյա վարորդը և 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 26-ին, ժամը 08.10-ի սահմաններում, Կոտայքի մարրզի Նոր գյուղ գյուղի սկզբնամասում իրար են բախվել «ՈՒԱԶ» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՈՒԱԶ»-ի 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 26-ին, ժամը 09.00-ին, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի գերեզմանատան մոտ «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորակը. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 26-ին, ժամը 08.40-ին, Սյունիքի մարզի Լեռնաձոր բնակավայրում «Կիա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 27-ին, ժամը 00.25-ի սահմաններում, Գորիս քաղաքի Կոմիտասի և Սյունիքի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 26-ին, ժամը 18.10-ին, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 101-րդ կմ-ին իրար են բախվել «Լեքսուս RX 350», «Միցուբիշի Գրանդիս» և «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և երեք ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: