1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

29.06.2022 10:52 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում

Հունիսի 28-ին, ժամը 18.15-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի, Խանջյան և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 18-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 28-ին, ժամը 09.35-ին, Երևանի Արտաշատի խճուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 27-ին, ժամը 22.00-ին, Երևանի Արցախի պողոտայում իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 31-ամյա վարորդը, 25-ամյա ուղևորը, «Օպելի» 39-ամյա վարորդը և 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 28-ին, ժամը 09.40-ին, Երևանի Հրաչյա Քոչարի և Վրացական փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Շկոդայի» 67-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 28-ին, ժամը 00.20-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Մոնթե Մելքոնյան փողոցի հատման վայրում մոպեդը կողաշրջվել է. 24-ամյա մոպեդավարը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 28-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի տներից մեկի բակում թեքության վրա կայանված «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան ինքնաշարժվելով՝ վրաերթի է ենթարկել 57-ամյա վարորդին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 28-ին, ժամը 13.55-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 61-րդ կմ-ին «Ռենո» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ման» բեռնատար ավտոմեքենայի կցորդիչին. «Ռենոյի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ժամը 17.45-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմած 28-ամյա տղամարդը հայտնել է, որ վնասվածքները ստացել է նույն վթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***

Հունիսի 28-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Շենիկ-Քարակերտ ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: