Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը հայտնաբերվեց
22.07.2013 14:38
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հուլիսի 20-ին, ժամը 17.00-ին, Երևան քաղաքի Տարոնցու փողոցի 22 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արման Պ.-ին, որը ս/թ հուլիսի 20-ից հետախուզվում էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: