Հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար
20.05.2023 11:56
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 19-ին Դիլիջանի Շահումյան փողոցում հայտնաբերվել և բաժին է հրավիրվել 39-ամյա Գոռ Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված պատիժը կրելուց խուսափելու համար:
Նա պարտավորվել է ներկայանալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: