Համայնքային ոստիկանները պատժի կրումից խուսափողի են հայտնաբերել
03.11.2022 10:41
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 2-ին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բակում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 29-ամյա Գոռ Յ.-ն, որը հոկտեմբերի 31-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: