Պատժի կրումից խուսափողը հայտնաբերվեց Վանաձորում
01.07.2022 11:24
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 30-ին Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 29-ամյա Արսեն Ջ.-ն, որը հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: