Պատժի կրումից խուսափողը հայտնաբերվեց Կապանում
03.08.2021 14:17
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, օգոստոսի 2-ին Կապան քաղաքի Շահումյան բանավանի տարածքում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 54-ամյա Վարդան Ս.-ին, որը հուլիսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: