Պատժի կրումից խուսափողը ներկայացավ ոստիկանություն
03.05.2018 10:47
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 2-ին, ժամը 14.30-ին, բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Սիմակ Դ.-ն, որը 2017թ. նոյեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (գողության փորձը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: