Պատժի կրումից խուսափողը հայտնաբերվեց Արտաշատում

Ոստիկանության Արտաշատի բաժնի և ՊՊԳՎ Արտաշատի բաժանմունքի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ, ապրիլի 3-ին, ժամը 21.30-ին, Աթարբեկյան փողոցից բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Կարեն Մ.-ն, որը մարտի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով և Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի (սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով փետրվարի 27-ին կայացրած և մարտի 29-ին օրինական ուժի մեջ մտած դատավճռով 5 տարի ազատազրկման դատապարտվելու և պատժի կրումից խուսափելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: