Պատժի կրումից խուսափողը ներկայացել է ոստիկանություն
22.11.2018 16:01
Հետախուզվողի հայտնաբերում
«Զինանոց-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման 2-րդ փուլի շրջանակներում, Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 21-ին ժամը 11.10-ին կամավոր բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Սիմակ Դ.-ն, որը հուլիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (գողության փորձը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: