Պատժի կրումից խուսափող է հայտնաբերվել
24.01.2017 11:24
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 23-ին, ժամը 12-ին, Մեծ Մասրիկ գյուղից բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Էդգար Գ.-ն, որը հունվարի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (գողություն) 1-ին մասի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: