Հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար

Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզները մայիսի 29-ին Չարենցավան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգու մոտից հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 47-ամյա Սուրեն Գ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար
Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: