ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար

Հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար

Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 28-ին Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցու բակում հայտնաբերել և Արարատի բաժին բերման են ենթարկել 26-ամյա Ծովիկ Բ.-ին, որը փետրվարի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը), 177-րդ (Գողությունը) և 324-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) հոդվածների մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Ծովիկ Բ.-ն ներկայացվել է դատարան:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: