Պատժի կրումից խուսափողը ներկայացավ ոստիկանություն

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 7-ին բաժին է ներկայացել 24-ամյա Արամիս Ա.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի (Համակարգիչ, համակարգչային համակարգ կամ համակարգչային ցանց ներթափանցելը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: