Պատժի կրումից խուսափողը ներկայացավ ոստիկանություն
14.07.2022 13:01
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Հրազդանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 13-ին բաժին է ներկայացել 51-ամյա Հակոբ Խ.-ն, որը հունվարի 17-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Նա ներկայացվել է դատարան:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: