Պատժից խուսափողը կամավոր ներկայացավ ոստիկանություն
17.10.2018 14:59
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 16-ին, ժամը 13.20-ին, կամավոր բաժին է ներկայացել 1969 թ. ծնված Ռուբեն Ա.-ն, որը 2017թ. օգոստոսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 4-րդ մասի և 3-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքներով պատժից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: