Պատժից խուսափել չհաջողվեց
 
                                            Ոստիկանության ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ ուղղված պայքարի վարչության, Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 18-ի առավոտյան Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել պատիժը կրելուց խուսափելու համար հետախուզվող Կապանի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ:
Նա ներկայացվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					