Հետախուզվում էր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները մարտի 28-ին Սվաճյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են ներկայացրել 36-ամյա Վիգեն Գ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					