Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
Ապրիլի 15-ից 22-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4315 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 233 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 148, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 255 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 842, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 207, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 173, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 431 և 1669 այլ իրավախախտումներ։ 102 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 141-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 88-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 68-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 51 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12763 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 209 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 262, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 705 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 89, չամրակապված վարելու՝ 2726, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 197, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 602, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 83, արագության գերազանցման՝ 1544 և 3407 այլ իրավախախտումներ։ 312 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1425-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 596-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 13-ը՝ բեռնատարներ, 190-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 54 անձ։