Պարբերաբար զբաղվել են մարմնավաճառությամբ
Փետրվարի 17-ին ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Կապանի հյուրանոցային մի համալիր մարմնավաճառներ են այցելել և զբաղվել մարմնավաճառությամբ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում մարմնավաճառներ՝ 1986 թ. ծնված Արուսյակ Մ.-ն և 1990 թ. ծնված Աննա Ե.-ն բացատրություններ են տվել, որ 2013 թ. ընթացքում Համլետավան բանավանում գտնվող հյուրանոցային համալիրի աշխատակիցների կողմից պարբերաբար, շահադիտական նպատակով, սեռական հարաբերություն ունենալու համար տրամադրվել են սենյակներ, որտեղ իրենք զբաղվել են մարմնավաճառությամբ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: