1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պարգևատրման արարողություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

10.06.2019 14:01 Պաշտոնական

Հունիսի 8-ին ՀՀ ոստիկանության պետի հրամանով տարբեր ստորաբաժանումների շուրջ հինգ տասնյակ ծառայողներ պարգևատրման էին ներկայացել:
Հանդիսավոր նիստը վարում էր Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:
Ողջունելով ներկաներին` Վալերիյ Օսիպյանը շնորհավորեց պարգևատրմանն արժանացած ոստիկաններին:
«Նկատում եմ, որ օրեցօր մեր պարգևատրվողները շատանում են, ինչը ողջունելի է: Այսօր բացառիկ հնարավորություն է ստեղծված և յուրաքանչյուր ծառայող, ով աչքի է ընկել պրոֆեսիոնալիզմով, հանցագործություններ է բացահայտել, լրացուցիչ դրամական պարգևավճար է ստանալու: Մասնագիտական որակների շնորհիվ բարեխիղճ ծառայողը ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը գործուն աջակցություն ցուցաբերելով և՛ բարեկեցիկ է դարձնում իր կյանքը, և՛ բարձր պահում ոստիկանության պատիվը»,- նշեց ոստիկանության պետը:
Ծրարներում թղթեր են, որոնց վրա նշված են ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևատրման չափը: Գումարները կփոխանցվեն նրանց հաշվեհամարներին:
Ամփոփիչ խոսքում Վալերիյ Օսիպյանը կրկին հիշեցրեց, որ լրացուցիչ պարգևավճարների տրամադրումը շարունակական է լինելու:
«Եվս մեկ անգամ թե՛ իմ և թե՛ կոլեգիայի անդամների անունից շնորհավորում եմ բոլորիդ: Կարծում եմ` պարգաևատրումները կպարատավորեցնեն ավելի լավ ծառայել, և կլինեն նոր բացահայտումներ: Մաղթում եմ բարի ծառայություն»,-ամփոփեց ոստիկանության պետը: