Պարգևատրման արարողություն ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սեպտեմբերի 20-ին ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Մասնակցում էին սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ ծառայություն իրականացրած ոստիկանները:
Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին բարեխիղճ ծառայության համար: «Մինչ քվեարկության օրը մենք ասում էինք, որ ունենալու ենք իդեալական ընտրություններ: Շնորհիվ ձեր սրտացավ աշխատանքի իսկապես ունեցանք օրինական ընտրություններ», - նշեց ոստիկանության պետը:
Մայրաքաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ հասարակական կարգի պահպանման և հասարակության անվտանգության ապահովման աշխատանքներում ակտիվ մասնակցություն ունենալու, ինչպես և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն ու բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվեցին:
Ոստիկանության պետը շնորհավորելով պարգևատրվածներին` նշեց, որ դա նրանց էլ ավելի կպարտավորեցնի բարձրակարգ ծառայություն իրականացնելու համար: