Պարգևատրման հանդիսավոր արարողություն ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հուլիսի 27-ին ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը պարգևատրեց տարբեր ծանրության հանցագործություններ բացահայտած մի խումբ ոստիկանների:
Ծրարներում նշված են հանցագործության տեսակն ու պարգևավճարի չափը:
Շնորհավորելով բոլոր պարգևատրվածներին՝ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ հավելյալ պարգևավճարները լինելու են շարունակական և հանցագործություն բացահայտած ոստիկանը մշտապես արժանի գնահատական է ստանալու ղեկավարության կողմից: