ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պարգևատրվեցին օրինականության ամրապնդման ու հանցավորության դեմ պայքարի գործում սերտորեն համագործակցելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Պարգևատրվեցին օրինականության ամրապնդման ու հանցավորության դեմ պայքարի գործում սերտորեն համագործակցելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Նոյեմբերի 10-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ գնդապետ Վլադիմիր Գասպարյանը օրինականության ամրապնդման ու հանցավորության դեմ պայքարի գործում սերտորեն համագործակցելու համար պարգևատրեց Հայաստանի Հանրապետության իրավապահ գերատեսչությունների մի խումբ ծառայողների:
«Համագործակցության ամրապնդման համար» մեդալով պարգևատրվեց Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վահե Հովհաննիսյանը, «Մարտական զորակցության համար» մեդալով՝ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը:
Պարգևների արժանացան նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ենթակա բաժինների մի խումբ ծառայողներ:
«Համագործակցության ամրապնդման համար» մեդալով պարգևատրվեց քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանը, «Օրենքի պատվար» մեդալով՝ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Գագիկ Մարկոսյանը և Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, արդարադատության կապիտան Դավիթ Թովմասյանը, «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով՝ Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, արդարադատության կապիտան Վարդան Դավթյանը:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով, ծառայողական պարտականությունները բարձր մակարդակով կատարելու և քննչական մարմինների հետ փոխգործակցությունն ապահովելու համար «Համագործակցության համար» մեդալով պարգևատրվեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Շնորհավորելով պարգևատրվածներին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց հանրապետության իրավապահ համակարգի գերատեսչությունների փոխգործակցությունը հանցավորության դեմ պայքարում՝ ընդգծելով, որ միայն սերտ ու համակարգված համագործակցությամբ կարելի է հասնել հանրության ակնկալած արդյունքներին, ինչը մեկ անգամ ևս հաստատվեց վերջերս Արմավիրի և Կոտայքի մարզերում կատարված ու հասարակական հնչողություն ստացած ծանր հանցագործությունների բացահայտման արդյունավետ համատեղ աշխատանքով: