ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Շիրակի պարեկները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր

Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության մի քանի դեպք։ Մասնավորապես, Գյումրիում ծառայություն իրականացրած պարեկները քաղաքի տարբեր փողոցներում ձերբակալել ու ոստիկանության Կումայրիի և Մուշի բաժիններ են տեղափոխել մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ ու մեքենաների զննությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի և մեթամֆետամինի նմանվող զանգվածներ, «մեթադոնի լուծույթ» գրառումամբ սրվակ, դանակ և այլն։
Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են: Շիրակի պարեկների հետևողական պայքարը ապօրինի թմրաշրջանառության դեմ շարունակվում է։