Մայրաքաղաքի պարեկների հակաթմրամոլային պայքարը
Թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում շարունակում են իրենց ավանդը ներդնել մայրաքաղաքի պարեկները:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 23.20-ին, Արցախի փողոցում ծառայություն կատարելիս նրանք ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ, 32-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով:
Մոտ երկու ժամ անց թմրանյութ են հայտնաբերել նաև Էրեբունու Ազատամարտիկների փողոցում ծառայող պարեկները: Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը նրանք ձերբակալել և Էրեբունու բաժին են տարել նույն փողոցի 34-ամյա մի բնակչի: Նրա խուզարկությամբ էլ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված ու մոխրացած հետքերով երկու կաթուցիչ:
Այս դեպքից էլ երկու ժամ չանցած՝ Արին-Բերդի փողոցում ձերբակալվել ու բաժին է տեղափոխվել Երևանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ նույնպես հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված:
Երեք դեպքով էլ կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են: