ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արմավիրի պարեկները սուբոտեքս են հայտնաբերել

Հունիսի լույս 2-ի գիշերը Արմավիրի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս Էջմիածին քաղաքի Մանուշյան փողոցում կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա։ Ստուգման ընթացքում 24-ամյա վարորդը դրսևորել է կասկածելի վարքագիծ։ Նա ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Խուզարկությամբ երիտասարդի մոտ հայտնաբերվել է սուբոտեքսի 10 դեղահաբ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։