ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

 

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

 

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am 

 

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

 

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am 

 

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

 

 

 

 

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում

06.11.2023 17:38 Միջոցառումներ

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 6-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4634 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 145 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 171, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 294 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 183, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1,  վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 327, հեռախոսից օգտվելու՝ 155, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 103 իրավախախտումներ։ 115 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 174-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 127-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 14-ը՝ բեռնատարներ, 823-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 98 անձ։