Երևանի պարեկները ատրճանակ ու մարիխուանա են հայտնաբերել
Փետրվարի 6-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի ոստիկանները մայրաքաղաքի Րաֆֆու փողոցում հայտնաբերել, ձերբակալել ու Մալաթիայի բաժին են տարել 36-ամյա մի տղամարդու։ Կասկածանքը զենք և թմրանյութ պահելն էր։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են ատրճանակ, փամփուշտներ ու 4 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված։ Տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։