ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

34-ամյա վարորդի մոտ թմրամիջոց կար. Լոռու պարեկների բացահայտումը

Ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի ծառայողները և Բազումի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 6-ին Վանաձորի Երևանյան խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2110» մակնիշի մի մեքենա։ 34-ամյա վարորդը հայտնել է, որ մեքենայում մարիխուանա կա։ Նա հրավիրվել է ոստիկանության Բազումի բաժին։ Մեքենայում հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ 2 գրամից ավելի շագանակագույն զանգվածով։ Ըստ տղամարդու՝ թմրամիջոցը պատրաստել էր կանեփի վայրաճ թփերից։
Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են տարածքային քննչական վարչություն։