ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պարեկները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Պարեկները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Հոկտեմբերի 7-ին, ժամը 03.50-ին, ՆԳՆ ոստիկանության Երևանի գնդի ՊԾ 4-րդ գումարտակի ծառայողները Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 58-ամյա Ժորա Դ.-ին, որը հոկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: