Լոռու մարզի պարեկները բացահայտեցին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքը
10.02.2023 12:00
Արձանագրված դեպքեր
Փետրվարի 3-ին, կեսգիշերին մոտ, պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Գուգարք գյուղում ստուգել են «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա: 54-ամյա վարորդի մոտ պարեկները նկատել են թղթե փաթեթ: Տղամարդը հայտնել է, որ փաթեթում թմրամիջոց է: Նա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժին: Նրա խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերեցին կաթուցիչի նմանվող 3 գլանակ և կանաչավուն զանգվածով երկու փաթեթ:
54-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն: