Պարեկները հայտնաբերեցին հիվանդանոցում խուլիգանություն արած տղամարդուն
10.03.2023 12:08
Արձանագրված դեպքեր

Մարտի 9-ին-ին, ժամը 21.20-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված տղամարդը հայհոյել է, կռիվ արել ու հեռացել:
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում Ֆուչիկի փողոցում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մաշտոցի բաժին են տարել 60-ամյա տղամարդուն:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: