Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
Մայիսի 6-ից 13-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3641 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 107 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 178, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 254 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 36, չամրակապված վարելու՝ 446, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 222, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 149, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 248 և 1501 այլ իրավախախտումներ։ 106 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 154-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 56-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 112-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 57 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12683 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 186 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 198, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 707 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 59, չամրակապված վարելու՝ 2918, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 256, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 412, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 33, արագության գերազանցման՝ 1354 և 3601 այլ իրավախախտումներ։ 380 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1416-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 622-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 14-ը՝ բեռնատարներ, 183-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 39 անձ։