ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Լոռու պարեկները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրած երիտասարդին

Լոռու պարեկները ձերբակալել են թմրամիջոցով փաթեթներ տեղադրած երիտասարդին

Լոռու մարզի պարեկներն օրերս Վանաձորի Նարեկացու փողոցում ձերբակալել և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Տարոնի բաժին են տեղափոխել 23 և 25 տարեկան երկու երիտասարդի։ Պարեկների տեղեկություններով՝ երիտասարդները Վանաձորի տարբեր թաղամասերում թմրամիջոցով փաթեթներ էին տեղադրում։ Կրտսերի մոտ մեթամֆետամինի նմանվող զանգված կար։ Ըստ նրա՝ հայտնաբերվածից բացի, իրացնելու նպատակով տելեգրամով ձեռք էր բերել նաև 10 գրամ «շոկո» տեսակի թմրամիջոց։ Երիտասարդն այն փաթեթավորել էր ըստ չափաբաժինների ու տեղադրել Վանաձորի տարբեր թաղամասերում։ Նա նաև իրավապահներին է ներկայացրել արդեն իսկ տեղադրած թմրամիջոցով 6 փաթեթ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երիտասարդները ներկայացվել են տարածքային քննչական վարչություն։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։