Պարեկները ապօրինի պահվող ատրճանակ են հայտնաբերել
15.02.2023 14:30
Արձանագրված դեպքեր
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի գումարտակի 1-ին վաշտի պարեկները փետրվարի 14-ին ծառայություն իրականացնելիս Իջևան քաղաքի Երևանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2121» մակնիշի մի մեքենա: Պարեկների պահանջով վարորդը բացել է մեքենայի սրահի պահոցը, որտեղ նկատելի հատվածում եղել է ատրճանակ: Պարզվել է՝ ատրճանակը 22-ամյա ուղևորինն է, որը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Արարատի մարզի Գետազատ բնակավայրի 22-ամյա բնակիչը ձերբակալվել և տարվել է Իջևանի բաժին, իսկ «ՎԱԶ-2121»-ը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Տավուշի մարզային քննչական վարչություն: