ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կոտայքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Փետրվարի լույս 13-ի գիշերը Կոտայքի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Կոտայքի բաժին են տեղափոխել գյումրեցի 30-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերեցին մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ և կանեփի սերմեր: Ձերբակալվածի հայտնածով՝ հայտնաբերվածը մարիխուանա է, որը պատրաստել էր վայրաճ կանեփի թփերից:
Դեպքի հանգամանքները պարզվում են: