Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևանում և մարզերում
Փետրվարի 13-ից 20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5677 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 115 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 194, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 292 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 122, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 304, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 232, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 573 իրավախախտումներ։ 285 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 597-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 217-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 90 անձ։
Նույն ժամանակահատվածում Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6078 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 231 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 141, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 406 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 63, չամրակապված վարելու՝ 670, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 98 իրավախախտումներ։ 333 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1757-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 49-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 24 անձ։