Պարեկները հետախուզվողին հայտնաբերեցին օդանավակայանում
20.12.2021 11:35
Արձանագրված դեպքեր

Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները դեկտեմբերի 18-ին «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկել 31-ամյա Սուրեն Թ.-ին, որը նոյեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Սուրեն Թ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին: