Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
Մայիսի 13-ից 20-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3883 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 117 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 160, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 262 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 32, չամրակապված վարելու՝ 437, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 244, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 174, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 167 և 1751 այլ իրավախախտումներ։ 168 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 151-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 66-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 95-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 86 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12379 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 180 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 220, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 632 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 68, չամրակապված վարելու՝ 2633, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 276, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 422, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 21, արագության գերազանցման՝ 1651 և 3494 այլ իրավախախտումներ։ 363 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1327-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 549-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 23-ը՝ բեռնատարներ, 167-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 39 անձ։